Operativ.am-ը գրում է․

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի փոփոխված կազմով առաջին նիստը: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից: Փոխվարչապետը, ողջունելով նիստի մասնակիցներին, կառուցողական աշխատանք է մաղթել խորհրդին, այնուհետև խնդրել մասնակիցներին անցում կատարել օրակարգում ներառված հարցերի քննարկմանը: Նիստի սկզբում ԱԳՆ ներկայացուցիչը ամփոփ զեկուցել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանում իրականացված աշխատանքների մասին: Այնուհետև նիստին հրավիրված միջազգային փորձագետը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետությունում 2016-2018 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի» մշտադիտարկման արդյունքները և այն խնդիրները, որոնք խորհուրդը պետք է իր ուշադրության կենտրոնում պահի նոր եռամյա ծրագրի մշակման գործընթացում: Խորհրդի նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ում 2019-2021 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի ու դրա ժամանակացույցի մշակման աշխատանքներին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել