Panorama.am-ը գրում է.

«Մենք մեր աջակցություն ենք հայտնել ՎԵՏՕ նախաձեռնությանը։ Ենթադրում եմ, որ պարբերաբար կմասնակցենք ակցիաներին»,-հայտարարեց «Ադեկվադ» ընդդիմադիր կուսակցության հիմնադիրներից Արթուր Դանիելյանը։
Նա իր կուսակիցներից մի քանիսի հետ եկավ Բաց հասարակության հիմնադրամ կազմակերպության գրասենյակի դիմաց։ Հիշեցնենք, որ այստեղ Սորոսի գրասենյակի գործունեության դադարեցման պահանջով ակցիա են իրականացնում ՎԵՏՕ նախաձեռնության անդամներն ու աջակիցները։
Դանիելյանն անդրադարձավ ոստիկանության կողմից իրեն ու ընկերներին բերման ենթարկելու դեպքերին։ Ասաց՝ արդեն  24 ժամ է անցել, բայց դեռ որևէ մեկը բերման չի ենթարկվել։
«Բայց մենք պատրաստ ենք։ Հնարավոր է՝ սրացումներ լինեն որոշ մարդկանց մոտ, և դա արտացոլվի մեր ու իրավապահների ևս մեկ հանդիպմամբ»,-ասաց Դանիլյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել