Aysor.am-ը գրում է.

Պետական պարտքի կուտակումը Հայաստանի Հանրապետության համար խիստ վտանգավոր է դարձել։ Մասնագետները և ոչ միայն մասնագետներն արդեն հասկանում են՝ մենք շուտով կանցնենք վտանգավոր շեմը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանն՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, ըստ որոնց, թեկուզ շատ ցածր տեմպերով՝ Հայաստանի պետական պարտքը սկսել է աճել։

«Բոլոր պարագաներում պարտքային միջոցները զանազան խնդիրների լուծման համար են, բայց տարիներ շարունակ մենք այս ասպարեզում արդյունավետություն չենք ունեցել։ Հիմա ամբողջ խնդիրը նրանում է, որ կարողանանք ունենալ այդ միջոցների արդյունավետ օգտագործման համապատասխան մեխանիզմներ։ Ես չէի ասի, որ այդ մեխանիզմներն արդեն տեսանելի են», - ասաց Վարդան Բոստանջյանը։

Տնտեսագետի խոսքով՝ կառավարության ծրագիրը մեծ հաշվով լիրիկական բնույթ էր կրում ՝ առանց որևէ տեսլականի և երկրի համար կարևոր ուղենիշերի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել