168.am-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, նախարարների կաբինետի ներկայացմամբ, պաշտոնանկ է արել հանրապետության մարզային պետական վարչակազմերի 15 ղեկավարների: Այդ մասին Կիեւում կայացած բրիֆինգում հայտարարելէ նախագահի վարչակազմի փոխղեկավար Ռուսլան Ռյաբոշապկան:

«Աշխատանքից ազատվել են Չեռնիգովի, Խմելնիցկու, Խերսոնի, Տեռնոպոլի, Սումի, Պոլտավայի, Օդեսայի, Նիկոլաեւի, Լվովի, Կիրովոգրադի, Կիեւի, Իվանո-Ֆրանկովսկի, Զապորոժիեի, Անդրկարպատների, ինչպես նաեւ Վոլինի մարզային պետական վարչակազմերի ղեկավարները»,-ասել է նա, նշելով, որ Օդեսայի մարզային պետական վարչակազմի ղեկավարը պաշտոնակատարի կարգավիճակում էր:

Ռյաբոշապկան նաեւ հայտնել է, որ Զելենսկին Վլադիսլավ Բուխարեւին նշանակել է Ուկրաինայի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել