Օգտատերերին հուզել է տեսագրությունը, որը Twitter-ի իր էջում հրապարակել է հնդիկ անտառապահ Փարվին Կասվանը։ Տեսագրությունում կարելի է տեսնել, թե ինչպես է փղերի խումբը «հրաժեշտի արարողություն» կազմակերպում մահացած ծնված փղիկի հետ։

«Սա ձեզ անտարբեր չի թողնի։ Հուղարկավորության արարողություն, որում սգացող փղերը տանում են մահացած ձագի մարմինը։ Ընտանիքը չի կարողանում հաշտվել կորստի հետ»,- մակագրել է Փարվին Կավսանը տեսագրությունը։

Տեսագրությունը 13 հազար հավանում է ստացել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել