Օրերս հոլիվուդյան դերասանուհի Անջելիա Ջոլին հումանիտար առաքելությամբ այցելել է Կոլումբիա. նա ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան է, գրում է Just Jared-ը` նշելով, որ Ջոլին եղել է Վենեսուելայի հետ սահմանին փախստականների համար նախատեսված ճամբարում և շփվել երեխաների հետ:

Փախստականների հետ հանդիպման ընթացքում արված լուսանկարները, որոնք հայտնվել են համացանցում, ցնցել են երկրպագուներին. գեղեցկության ու կանացիության երբեմնի խորհրդանիշն այժմ ավելի շատ նման է կմախքի` մաշկ և ոսկորներ, որի վրա տեսանելի է ցանկացած երակ:

Երկրպագուները Ջոլիին խնդրել են ավելի շատ ուտել և նույնիսկ ալկոհոլ օգտագործել. այն գիրացնում է և կարող է օգնել քաշ հավաքել, քանի որ նրանց կարծիքով նիհարությունը ծերացնում է նրան:

Սակայն դերասանուհին այս առումով որևէ խնդիր չի տեսնում և նույնիսկ չի փորձում քաշ հավաքել: Ըստ ամենայնի՝ նրա համար հիմա կարևոր են բոլորովին այլ բաներ, օրինակ` մարդկանց վերաբերմունքը, որոնք Instagram-ում գրում են, թե որքան բան է նա արել աշխարհի տարբեր անկյուններում աղքատներին օգնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել