Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի գիտնականները խորհուրդներ են տվել, թե ինչպես կարելի է փոխել այն մարդկանց կենսառիթմը, որոնք սովոր են ուշ պառկել քնելու և ուշ արթնանալու, հաղորդում է Sleep Medicine-ը:

Հետազոտողները փորձեր են անցկացրել 22 մարդու մասնակցությամբ, որոնք քնում են գիշերվա 2-ից հետո և արթնանում առավոտյան ժամը 10-ից ոչ շուտ: Երեք շաբաթվա ընթացքում խումբը սովորականից երկու-երեք ժամ շուտ է արթնացել և նախաճաշել: Ճաշը և ընթրիքը եղել է խիստ ժամանակացույցով՝ անկախ այն հանգամանքից, թե օրն աշխատանքային է, թե հանգստյան, ընդ որում՝ օրվա մեջ սննդի վերջին ընդունումը պետք է լիներ երեկոյան 7-ից ոչ ուշ:

Բոլոր կամավորներն առավոտյան ուղեղի և ֆիզիկական ակտիվության հետ կապված դրական փոփոխություններ են նկատել: Աշխատանքային արդյունավետության գագաթնակետը երեկոյան ժամերից տեղափոխվել է ցերեկայինի: Մասնակիցները նաև նշել են սթրեսի և դեպրեսիայի մակարդակի նվազումը:

Ըստ աշխատանքի՝ հեղինակ Ժլիզի Ֆայսեր-Չայլդի, այս մեթոդը բարելավում է հոգեկան առողջությունը, բարձրացնում աշխատանքի արտադրողականությունը ցերեկային ժամերին, ինչպես նաև նվազեցնում է քնկոտությունը:

Ուսումնասիրության մեջ նշվում է նաև, որ ռեժիմի փուլային փոփոխությունը կարող է նպաստել հազվադեպ հիվանդանալուն, ինչպես նաև խուսափել տրամադրության հանկարծակի փոփոխություններից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել