Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը չեղարկել է խորհրդարանի ցրման մասին հրամանագիրը, որը ստորագրվել էր վարչապետի պաշտոնակատար Պավել Ֆիլիպի կողմից: Այս մասին երկրի ղեկավարը հայտարարել է երեքշաբթի օրը, հունիսի 11-ին, անվտանգության գերագույն խորհրդի նիստից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Խորհրդարանի լուծարման և սեպտեմբերի 6-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններ հայտարարելու մասին Պավել Ֆիլիպի կողմից ստորագրված հրամանագիրը չի համապատասխանում սահմանադրական նորմերին, ուստի այսօր ես հրամանագիր եմ ստորագրել այն ուժը կորցրած ճանաչելու մասին»,- ասել է Դոդոնը:

Մոլդովայի անվտանգության գերագույն խորհուրդը կոչ է արել արգելափակել պետական հաստատությունները և չխոչընդոտել Մայա Սանդուի կառավարության աշխատանքը:

«Անվտանգության գերագույն խորհուրդը կոչ է անում բոլոր պետական ինստիտուտներին չխոչընդոտել և ապահովել օրինական իշխանության գործունեությունը»,- ասել է Մոլդովայի ղեկավարը:

Մոլդովայում հունիսի 8-ից մինչև այսօր կառավարության շենքի և բոլոր նախարարությունները մուտքերն արգելափակված են Մոլդովայի դեմոկրատական կուսակցության կողմնակիցների կողմից, որոնք չեն ճանաչում Սանդուի կառավարությունը: Մուտքերի մոտ վրաններ են տեղադրվել, որտեղ շուրջօրյա հերթապահում են ցուցարարները:

Հիշեցնենք, որ շաբաթ օրվանից Մոլդովայում գործնականում երկիշխանություն է երկու կառավարություններով և խորհրդարանական մեծամասնությամբ, որի լեգիտիմությունը նախկին կառավարությունը չի ճանաչում:

Մոլդովայի խորհրդարանը հաստատել է նոր կառավարության կազմը և երկիրը «գրավյալ պետություն» հայտարարել, որը պետք է ազատագրվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել