168.am-ը գրում է.

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մեկնել է Նախիջևան, որպեսզի հետևի հունիսի 7-ից Նախիջևանում ընթացող «Անխախտելի եղբայրություն – 2019» թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությանը։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Աքարին դիմավորել են Նախիջևանի ինքնավար Հանրապետության վարչապետ Էլովսեթ Բահշիևը, Նախիջևանի բանակի հրամանատար, գեներալ-գնդապետ Քերեմ Մուսաֆաևը, ինչպես նաև Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Էրքան Օզորալը։

Այցի ընթացքում Աքարը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, ինչպես Նախիջևանի խորհրդարանի նախագահ  Վասիֆ Թալիբովի հետ։

Աքարը իրազեկվել է զորավարժության ընթացքի մասին։ Աքարը լրագրողների հետ զրույցում շեշտել է, որ Թուրքիան շարունակելու է լինել Ադրբեջանի կողքին ցանկացած իրավիճակում և ցանկացած վտանգի դեմ միջոցներ են ձեռնարկելու համատեղ։

Հիշեցնենք, որ Նախիջևանում ընթացող զորավարժությունը տևելու է մինչև հունիսի 11-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել