Դերասանուհի Ինգրիդ Կոկչյանն ամուսնալուծվել է։ Այս մասին վերջինս գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում և տեղադրել իր և արդեն նախկին ամուսնու լուսանկարը․

«Ահա և վերջ, իմ սիրելի ընկեր, ամենաարժանի տղամարդկանցից։ Քեզնից բաժանման պահին շրթունքներիս ժպիտ էր՝ արտահայտելով տխրություն: Շնորհակալ եմ հինգ տարի և մեկ ամիս քեզ հետ անցկացրած կյանքի, ամենօրյա երջանկության և ուրախության համար, հույզերի անսահման գունապնակի, բարության և պաշտպանության, յուրաքանչյուր համբույրի, ծաղիկների, բոլոր նվիրված ծաղիկների, պատրաստված սպագետիի, մտերմիկ զրույցների, կատակների և լիաթոք ծիծաղի, օվկիանոսի, ափին կերած ծովախեցգետնի համար, և թե ինչ քնքշությամբ էիր ինձ գուրգուրում, որքան ամուր էիր բռնել ձեռքս ծննդատանը: Շնորհակալ եմ Աստրիի համար: Մեր գեները միաձուլվել են նրա մեջ, և մեր սերը հավերժ կապրի նրա մեջ, իսկ ես կշարունակեմ սիրել քեզ Աստրիի մեջ:

Ճշմարտությունն ասում է՝ կինն ամբողջովին ճանաչում է տղամարդուն միայն բաժանումից հետո: Քեզ ճանաչելը ինձ համար պարզապես հաճույք է:

Դու հոգ էիր տանում իմ մասին, սփոփում, ոգեշնչում, կերակրում և սիրում, կիսվում ամենաթանկով և այն ամենով, ինչ ունեիր: Բայց ես փյունիկ եմ, և դա փոխել հնարավոր չէ: Լցված հիացմունքով ու երախտագիտությամբ՝ ես բաց եմ թողնում քեզ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել