Ֆրենկի Շոպլենդի ծնողները նրան «կես մարդ» են անվանում տղայի անատոմիական անսովոր կառուցվածքի պատճառով: Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, տղան ծնվել է մեկ թոքով և մեկ երիկամով, իսկ սիրտն աջ կողմում է:

Խանգարումներն ի հայտ են եկել մինչ երեխայի ծնվելը, սակայն ծնողերը հրաժարվել են դադարեցնել հղիությունն արհեստական ճանապարհով: Երեխան լույս աշխարհ է եկել ժամկետից 8 շաբաթ առաջ և հիվանդանոցում է անցկացրել ավելի քան 800 օր:

Ֆրենկին արհեստական թոքերի վիրահատություն է տարել, սակայն, չնայած դրան, չի կարող ջուր խմել և սնվել շնչառական խնդիրների պատճառով: Տղան կենսագործունեության համար անհրաժեշտ սննդամթերք է ստանում հատուկ սարքի միջոցով, որն ամրացված է նրա որովայնին:

Չնայած դոնորական օրգանների փոխպատվաստման հնարավորությունների բացակայությանը՝ ծնողները լավատեսությամբ են լցված եւ չեն հանձնվում:

«Անատոմիական առումով նա «կես մարդ» է, սակայն մեզ համար՝ մի ամբողջություն»,- նշում են նրանք:

Ծնվելիս երեխայի շնչուղիները չափազանց նեղ են եղել, ինչը հավելյալ առողջական խնդիրներ է ստեղծել: Այդ խնդիրը հեռացվել է վիրահատական ճանապարհով, սակայն թոքերի շարունակական օդափոխության պատճառով նա չի կարողանում խոսել:

Բժիշկները չեն շտապում կանխատեսումներ անել, քանի որ բժշկության մեջ նման դեպքերը չեն եղել, հետևաբար, այդ վիճակը նկարագրված չէ բժշկական գրականության մեջ: Սակայն երեխայի ծնողները վճռական են տրամադրված և մտադիր են ինքնուրույն հետազոտություն անցկացնել: Նրանք հույս ունեն, որ նման դեպքերի բացահայտումը կօգնի կազմակերպել իրենց որդու ճիշտ բուժումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել