Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցության առաջնորդի, և, համապատասխանաբար, վարչապետի պաշտոնի համար պաշտոնապես 10 քաղաքական գործիչներ են հավակնում, հաղորդում է BBC-ն:

Կուսակցության ղեկավարի թեկնածուների ցանկը հայտարարել է կուսակցական կոմիտեի նախագահի տեղակալ Շերիլ Գիլանը:

Մասնավորապես, թեկնածուներ են հանդիսանում շրջակա միջավայրի հարցերով նախարար Մայքլ Գոուվը, առողջապահության նախարար Մեթ Հենքոքը, խորհրդարանական մեծամասնության նախկին կազմակերպիչ Մարկ Հարփերը, արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը, ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդը, նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը, համայնքների պալատի նախկին առաջնորդ Անդրեա Լիդսը, աշխատանքի և կենսաթոշակների հարցով նախկին քարտուղար Էսթեր Մաքվեյը, Brexit-ի հարցերով նախկին նախարար Դոմինիկ Ռաաբը և միջազգային զարգացման գծով քարտուղար Ռորի Ստյուարտը:

Հարկ է նշել, որ Սեմ Գիյմը, որը միակ թեկնածուն էր, որն աջակցում էր Brexit-ի հարցով երկրորդ հանրաքվեի անցկացումը, դուրս է եկել մրցավազքից հայտերի ներկայացման ավարտից անմիջապես հետո, հայտարարելով, որ նա բավարար ժամանակ չի ունեցել իր աջակցության ապահովման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել