Tert.am-ը գրում է.

Արտասահմանյան մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են «Ադեկվադ» նորաստեղծ ՀԿ-ի ղեկավար Արթուր Դանիելյանի ձերբակալությանը:

Lenta.ru-ն նշում է, որ Արթուր Դանիելյանը ստեղծումից առաջ հայտարարել էր, որ իրենք ադեկվատ լուծումներ են առաջարկել երկրում ստեղծված խնդիրների լուծման համար, ավելին՝ իրենց փորձելու են նման կերպ պատասխանել, բռնի ուժ կիրառել: Հիշեցվում է, որ Դանիելյանը հայտարարել էր, որ իրենց անդամներին ձերբակալել են վարչապետ Նիկոլ Փաշինյանիի հրամանով, քանի որ ինչ-որ մեկը կեղծ ահազանգել է ոստիկանություն, թե նրանք ահաբեկել են այդ զանգահարողին:

Кавказский узел պարբերականը նկատում է, որ միջադեպից օրեր առաջ կառավարության ղեկավարը հանձնարարել է իրավապահ մարմիններին «ոչ թե թավշյա, այլ երկաթյա հարված հասցնել ուժերին, որոնք բռնության քարոզչություն են իրականացնում և կապված են նախկին կոռումպացված համակարգի հետ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել