Մեծ Բրիտանիայում Պակիստան թռչող ինքնաթիռի ուղևորը կարողացել է բացել վթարային ելքի դուռը՝ շփոթելով այն զուգարանի դռան հետ: Այս մասին հայտնում է CNN-ը:

Բարեբախտաբար, ինքնաթիռը նոր էր պատրաստվում թռիչքի։ Միջադեպի պատճառով չվերթը 7 ժամ ուշացել է։ 40 ուղևորները տարհանվել են․ ինքնաթիռում բացվել է նաև փչովի աստիճանը։

Ավիաընկերությունում պնդում են, որ ուղևորներին ոչինչ չի սպառնացել։ Մանչեսթերի օդանավակայանում հրաժարվել են մեկնաբանություններ տալուց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել