Սպիտակ տան վարչաբյուջետային վարչության տնօրենի պաշտոնակատար Ռասել Վոութը գտնում է, որ հարկ է հետաձգել Нuawei-ի բիզնեսի նկատմամբ սահմանափակումների կիրառումը՝ վկայակոչելով այն դժվարությունները, որոնք այդ սահմանափակումները կստեղծեն Միանցյալ Նահանգների այն ընկերությունների համար, որոնք օգտագործում են Չինաստանի հեռահաղորդակցական հսկայի տեխնոլոգիաները: Այդ մասին առաջարկությունը Վոութը շարադրել է փոխնախագահ Մայք Փենսին եւ ինը կոնգրեսականների հասցեագրած նամակում, որին հասու է դարձել The Wall Street Journal թերթը:

Հունիսի 4-ով թվագրված նամակում առաջարկվում է հետաձգել Huawei-ի նկատմամբ ազգային պաշտպանության մասին օրենքի այն մասի կիրառումը, որտեղ կան մի քանի դրույթներ՝ ուղղված Huawei-ի եւ Չինաստանի այլ ֆիրմաների դեմ: ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը Huawei-ը մտցրել է «սեւ ցուցակ»՝ Միացյալ Նահանգների ֆիրմաներին արգելելով տեխնոլոգիաներ վաճառել նրան եւ սահմանափակելով Չինաստանի ընկերության գործունեությունն ԱՄՆ-ի տարածքում: Վոութն առաջարկում է, որ Չինաստանի հսկայի ամերիկյան գործընկերների սահմանափակումներն ուժի մեջ մտնեն օրենքի ընդունումից հետո ոչ թե երկու տարի անց, ինչպես նախատեսված է, այլ չորս տարի անց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել