Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հունիսի 10-ին, սպանություն և սպանության փորձ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության խումբը Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխել 2 քաղաքացու, որոնցից մեկը ճանապարհին մահացել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Մամիկոն գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արթուր Գոյունյանի, բաժնի պետի տեղակալ Գառնիկ Մովսիսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վազգեն Վարդանյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական բաժնի ծառայողները։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Լիսինյան փողոցի բնակիչ՝ 56-ամյա Ս. Ա.-ն էր, ով վնասվածք էր ստացել «ձախ թուլակող շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, իսկ վիրավորը Երևան քաղաքի Բուռնազյան փողոցի բնակիչ՝ 24-ամյա Վ․ Ֆ․-ն է, ով հիվանդանոց է ընդունվել «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված անձինք վնասվածքները ստացել են Տիգրան Մեծի պողոտա և Գլինկա փողոցի խաչմերուկում։

Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Ա. Գոյունյանի որոշմամբ ստղծվել է քննչական խումբ, որի ղեկավար է նշանակվել ՀԿԳ ավագ քննիչ Վազգեն Վարդանյանը, ում որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել