Հունիսի 10-ին ժամը 13:49-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնից ՃԿԿ տեղեկություն է ստացվել, որ շրջանի Նոր Մարաղա համայնքի տարածքում, Խաչեն գետում լողալիս, ջրահեղձ է եղել Մարտակերտ քաղաքի բնակիչ, 2003 թ. ծնված Հրանտ Առաքելյանը: 

Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ահազանգով դեպքի վայր մեկնած Մարտակերտի ՀՓՄ-ի հրշեջ փրկարարները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են րանտ Առաքելյանի դին և տեղափոխել «Մարտակերտի շրջանային բուժմիավորում»: Պատահարի մանրամասները ճշտվում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել