168.am-ը գրում է.

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանի կարծիքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշած «սևազգեստ անձինք» արտահայտությունն ի սկզբանե ուղղված էր «Ադեկվադտներին», քանի որ նրանց քննադատությունները նյարդայնացնում են իշխանություններին։

Հիշեցնենք, որ վարչապետն ասել էր, որ սևազգեստ խմբերին պետք է տեղորոշել, սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր բաբոչկան կապել և հնարավորինս վառ ծաղիկներով ճանապարհել բնականոն, քաղաքակիրթ, օրինական կյանք։

««Ադեկվադները» դեռևս զարգանալու տեղ ունեն, նրանք լայն զանգվածների չեն ներկայացնում, բայց միևնույն է, իշխանությունները նյարդայնանում են նրանց խոսքերից և ցանկանում են իրենց մասին միայն լավ բաներ լսել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց  Աղասի Ենոքյանը։

168.am-ի հարցին, ի՞նչ նկատի ուներ վարչապետը՝ նշելով, որ սևազգեստներին ծաղկավոր «բաբոչկա» պետք է տրվի, Աղասի Ենոքյանը պատասխանեց, որ այն ալեգորիկ արտահայտություն է, և վարչապետը նկատի ուներ ոչ թե նրանց չեզոքացնելը, այլ բարիացնելը և թույլ չտալը լինել ընդդիմադիր։

Ի դեպ, ասուլիսից հետո հայտնի դարձավ, որ «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանը բերման է ենթարկվել ոստիկանություն:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել