Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարությունը Khordad-15 սեփական նախագծման ՀՕՊ համակարգը ցուցադրել է գործողության ժամանակ: Համապատասխան տեսանյութը Twitter-ում հրապարակվել է IRIB-ի կողմից:

Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամիի խոսքերով, ներկայացված ՀՕՊ համակարգը նախատեսված է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համար (մինչև 150 կիլոմետր հեռավորության վրա), այդ թվում՝ հազիվ նկատելի (մինչև 85 կմ հեռավորության վրա) և կարող է միաժամանակ թիրախավորել մինչև վեց նշանակետեր (45 կիլոմետր հեռավորության վրա):

Ռազմական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Khordad-15 համակարգը շատ ճկուն է և այն հնարավոր է գործարկել հինգ րոպեի ընթացքում, իսկ թիրախներն այն կխոցի Sayyad-3 հրթիռներով: ՀՕՊ համակարգը, որը տեղադրված է մի քանի բեռնատար մեքենաների վրա, հանձնվել է զինվորականներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել