Երբ անցած տարի Կապանում հաղթեց ոչ իշխանական թեկնածուն, «տաք» հետքերով հայտարարվեց, որ դա ժողովրդավարության հաղթանակն էր։ Դրանից մեկ օր անց արդեն նույն մարդը Կապանում տեղի ունեցածի մասով ուղիղ եթեր մտավ ու ասաց, որ դա նախկին կոռումպացված ռեժիմի մնացուկների, նարկոտրաֆիկով զբաղվողների և այլ մութ ուժերի հաղթանակն է։

Աբովյանի ընտրություններին հաջորդած նույն մարդու՝ «տաք» հետքերով մեկնաբանություններում ևս առկա է ժողովրդավարության հաղթանակի մասին թեզը։

Տեսնես՝ վաղը կամ մյուս օրը նո՞ւյն կարծիքին է նա մնալու, թե՞ էլի նարկոտրաֆիկի բարոններ կհայտնաբերվեն։ Այս անգամ՝ արդեն Աբովյանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել