Aysor.am-ը գրում է.

Aysor.am-ը ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ։

- Պարոն Աբրահամյան, Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում անդրադառնալով առաջնագծում առկա իրավիճակին՝ նշել է, որ Հայաստանը գործընթացը տանում է տապալման: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Ո՞ր գործընթացի մասին է խոսքը, նրա, որն ի սկզբանե գոյություն չունե՞ր: Եթե խոսքը դեռ նախորդ տարվանից հնչող «լավատեսական» անոնսների մասին է, ապա դա իսկզբանե իմիտացիա եմ համարել, այնպես որ, չեղած բանը դժվար է տապալել:
Ադրբեջանն արդեն 8 ամիս է խոսում բանակցությունների վերսկսման իր պատրաստակամության մասին, սակայն դա «ասյբերգի» երևացող հատվածն է, իրականում իր քայլերն այլ բանի մասին են խոսում:

Ադրբեջանի ԱԳ նախարարությունն արդեն 10 օր առաջ նախանշել էր, որ իրավիճակը սրվելու է՝ հայտարարելով, որ Հայաստանին տրված ժամկետը բանակցային գործընթացը խորությամբ ուսումնասիրելու առումով արդեն սպասռվել է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել