Նախիջևանում ընթացող ադրբեջանաթուրքական զորավարժությունների քարոզչական բաղադրիչին տարբեր առիթներով անդրադարձել եմ, սակայն այդ համատեքստում հետաքրքրական է նաև հենց զորավարժությունների անվանումը՝ «Անխախտ եղբայրություն», որը միտված է քարոզչական ճնշում բանեցնելու այս տարածքում շահեր ունեցող մյուս բոլոր կողմերի՝ Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի վրա։

Չնայած սրան՝ Ադրբեջանը և Թուրքիան ի մոտո ճանաչողները գիտեն, որ այդ «եղբայրությունն» այնքան էլ անխախտ չէ բազմաթիվ հարցերում։ Ասենք, օրինակ, ի՞նչ անխախտ եղբայրության մասին կարող է լինել խոսքը, երբ Ադրբեջանում պնդում են, թե այժմ Թուրքիայում գտնվող և Նախիջևանին սահմանակից Իգդիրում բնակվում են ադրբեջանցիներ, իսկ պաշտոնական Անկարան նրանց համարում է թուրքեր և փաստացիորեն արգելում սովորել մայրենի լեզուն։

#քարոզչություն
#Ադրբեջան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել