Հունիսի 9-10-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում, Ջրվեժ և Զովունի գյուղերում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 սահնօձ, 3 շահմար, 3 գյուրզա և 2 չպարզված տեսակի օձ ու տեղափոխել անվտանգ տարածք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել