Operativ.am-ը գրում է․

Գերմանիայի ԱԳ նախարարը հաստատել է Բեռլինի աջակցությունը երկու պետությունների սկզբունքի հիման վրա իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ-ի երկար սպասված խաղաղ ծրագրի հրապարակման նախօրեին, հաղորդում է AFP-ը:

«Ինչպես նախկինում, մենք համաձայն ենք, որ բանակցությունների եղանակով երկու պետությունների սկզբունքի հիման վրա խաղաղության հասնելու ճանապարհը միակ լուծումն է»,-հայտարարել է Հայկո Մաասն իր հորդանանյան գործընկերոջ հետ Ամանում մամուլի ասուլիսի ժամանակ:

Վաշինգտոնը պատրաստվում է ներկայացնել իր ծրագրի տնտեսական ասպեկտները Բահրեյնում համաժողովի ժամանակ հունիսի վերջին, սակայն դեռ հայտնի չէ, թե երբ կներկայացվեն դրա քաղաքական մանրամասները:

Պաղեստինցիներն արդեն մերժել են այդ գործարքը՝ հղում անելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մի շարք քայլերի վրա, որոնք, նրանց խոսքով, վկայում են, որ նախագահի վարչակազմը կանխակալ է:

Երկու նախարարներն ընդգծել են ՄԱԿ-ի կարեւորությունը պաղեստինյան փախստականների հարցում: Հորդանանում բնակվում է շուրջ 2.2 մլն պաղեստինցի փախստական, որը կազմում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել