Jezebel պորտալը հայտնել է, թե ովքեր են ամենից անհաջողակ դերասանները՝ չնայած նրանց հայտնիությանը:

Ցուցակում ներառվել են հոլիվուդյան այնպիսի աստղերի 26 անուններ, ինչպիսիք են Անջելինա Ջոլին, Սկարլետ Յոհանսոնը, Բրեդլի Կուպերը, Քևին Կոստները, Գվինեթ Փելթրոուն, Վան Դիզելը, Ջեսիկա Ալբան, Մարկ Ուոլբերգը, Էմմա Ուոթսոնը, Էշտոն Քութչերը և այլք:

Թվարկումն առաջացրել է ցանցի օգտատերերի ոչ միանշանակ արձագանքը: Twitter-ում Jezebel-ի համապատասխան գրության տակ մեկնաբանները սկսել են պահանջել հեռացնել հոդվածը՝ հեղինակին մեղադրելով ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ:

Օգտատերերը նաև հիշեցրել են հարգված կինոմրցանակների մասին, որոնց արժանացել են ցուցակում թվարկված մի քանի դերասաններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել