Վլադիմիր Զելենսկիի «Ժողովրդի ծառա» կուսակցության համագումարի հյուրերին շաուրմա են հյուրասիրել, հաղորդում է Strana.ua-ն:

Շաուրման մատուցվել է ֆուրշետի ժամանակ, բուսաբանական այգում, որտեղ տեղի է ունեցել համագումարը:

Ավելի վաղ Զելենսկին շնորհավորել է Կիևի բնակիչներին քաղաքի տարեդարձի կապակցությամբ և նշել, որ «Կիևը Կիև են դարձնում ծաղկած լորենիների և մետրոյի կայարանների շաուրմայի կետերի բույրը»: Զելենսկիի համեմատությունն առաջացրել է օգտատերերի դժգոհությունը:

Ավելի ուշ Զելենսկին պարծեցել է շաուրմայով լուսանկարով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել