Եվ այսպես՝ աբովյանցիներն իրենց քաղաքացիական պարտքը կատարեցին։

Հուսով եմ՝ վաղը հրահանգ չի հնչի որպես «սև» հռչակել Աբովյանը և կոչ անել շրջափակել քաղաքը, թեև դա չի էլ ստացվի․ դատարանների շենքերը շրջափակելու մարդկային ռեսուրս չկար, էլ ուր մնաց, թե քաղաքը շրջափակելու ռեսուրս լինի։

Դե իսկ քաղաքն ասֆալտին պառկեցնել կամ ծաղկավոր «բաբչկա» կապել նույնպես չի ստացվի։ Մնում է համակերպվել։

Ի դեպ, 88–ի շարժումը սկսվեց Աբովյան քաղաքից։ Սկզբում որպես էկոլոգիական, հետո՝ արդեն գիտեք։

Աբովյանի ընտրությունը կարելի էր էկոլոգիական համարել։ Քաղաքը մաքրվեց ստից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել