Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում այսօր քաղաքապետի ընտրություններ էին։ 20։00-ին փակվել էին բոլոր ընտրատեղամասերը և սկսվել էր հաշվարկը։ Ըստ ձայների նախնական հաշվարկի՝ Աբովյանում հաղթել է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը:

Հիշեցնենք, Վահագն Գևորգյանը ծնվել է 1975 թվականի դեկտեմբերի 8-ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում:

Կրթություն ստացել է 1991-1994 թթ. Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանում, 1997-1999 թթ. Բուդապեշտի իրավապահ մարմինների միջազգային ակադեմիա

1996-1997 թթ. «Կոտայքի էլեկտրացանց» պետական ձեռնարկություն՝ իրավախորհրդատու 1997-2013 թթ. ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով՝ փորձագետ-գլխավոր մասնագետ 2013-2015 թթ. ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մշտական հանձնաժողով՝ փորձագետ-գլխավոր մասնագետ 2015թ.-ից ստանձնել է է Աբովյանի քաղաքապետի պաշտոնը

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել