Կալիֆոռնիայում վաճառվել է Mega Millions ամերիկյան վիճակախաղի երջանիկ տոմսը: Դրա սեփականատերը կկարողանա ստանալ 530 միլիոն դոլար շահում ստանալ:

Միևնույն ժամանակ, եթե հաղթողը ցանկանում է անմիջապես գումարը վերցնել, ապա գումարը կնվազի մինչև 345,2 մլն դոլար: Իսկ եթե նա հավակնի ողջ գումարին, ստիպված կլինի համաձայնել 30 տարի շարունակ ամենամյա վճարումների ձևաչափին։

Ներկայիս ջեքփոթը վիճակահանության պատմության մեջ յոթերորդն է: Առավելագույն շահումը կազմել է 1 մլրդ 537 մլն դոլար՝ ըստ Mega Millions կայքէջի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել