Ներկայացնում ենք կատակերգություններ, որոնց մեջ կա հումոր և դրամա: Այս ֆիլմերից յուրաքանչյուրը ցանկացած երեկո ավելի հաճելի կդարձնեն:

«Կյանքն, ինչպես որ է» (Life as We Know It)

Հոլլին հրուշակեղենի խանութի սեփականատեր է, Էրիկը՝ հեռարձակվող սպորտային հաղորդումների տեխնիկական տնօրեն: Առաջին հանդիպումից հետո միակ ընդհանուր բանը, որ նրանք ունեն, փոխադարձ ատելությունն է և սերն իրենց ընկերների դստեր՝ Սոֆիի նկատմամբ: Բայց ճակատագրական մի դեպքից հետո նրանք դառնում են Սոֆիի միակ հարազատները և ստիպված են մի կողմ դնել բոլոր անհամաձայնությունները:

«Անանուն ռոմանտիկներ» (Romantics Anonymous)

Համեստ հրուշակագործ Ժան-Ռենեն և նրա նոր հմայիչ գործընկեր Անժելիկան հրաշալի զույգ են. նրանք երկուսն էլ պաշտում են շոկոլադը, ռոմանտիկ երաժշտությունը և փարիզյան երեկոները: Բայց երկուսն էլ սարսափելի ամաչկոտ են, և նրանցից ոչ մեկը չի համարձակվում կատարել առաջին քայլը: Կկարողանա՞ն հաղթահարել իրենց ամաչկոտությունը հերոսները, թե՞ կայցելեն անանուն ռոմանտիկների հասարակության հանդիպումներին:

«Ինչպես ամուսնանալ 3 օրում» (Leap Year)

Սուրբ Օսվալդի օրը՝ փետրվարի 29-ին, ավանդույթի համաձայն՝ Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում կանայք կարող են տղամարդկանց ամուսնության առաջարկություն անել, հենց այդ պատճառով էլ ամերիկուհի Աննան ուղևորվում է դեպի Դուբլին՝ իր ընկերոջ ձեռքն ու սիրտը խնդրելու համար:

Բայց եղանակը փոխում է նրա պլանները, և Աննան ստիպված դիմում է բար-հյուրանոցի սեփականատեր, հմայիչ իռալանդացի Դեքլինի օգնությանը: Նրա հետ հերոսուհին ճամփորդում է ամբողջ երկրով՝ ժամանակին մտածածն իրականացնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել