Ամերիկյան սննդաբանների միության գիտնականները պարզել են սրտանոթային հիվանդություններից միլիոնավոր մահերի պատճառը, գրում է Medicalxpress-ը:

Ըստ ուսումնասիրության, մահվան 7 դեպքերից մեկը կապված է մրգերի, իսկ 12-ից մեկը՝ բանջարեղենի սակավ օգտագործման հետ:

Բանջարեղենի և մրգերի պակասը առավել բացասաբար է ազդում երիտասարդների, հատկապես տղամարդկանց առողջության վրա:

Նշվում է, որ միրգն ու բանջարեղենը բջջանյութի, կալիումի, մագնեզիումի, հակաօքսիդանտների և ֆենոլների աղբյուր են հանդիսանում, որոնք նվազեցնում են արյան ճնշումը և խոլեստերինի մակարդակը:

Փորձագետները պարզել են, որ մարդն օրական պետք է ուտի 300 գրամ միրգ և 400 գրամ բանջարեղեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել