Խնձորաթթուն առավել հայտնի է որպես խնձորի քացախ: Այս թթուն քացախի տեսակ է, որը պատրաստված է խնձորից: Հիմնականում օգտագործվում է որպես աղցանների, տարբեր ուտելիքների, պահածոների հավելում:

Խնձորի քացախը նաև օգտագործվում է բազմաթիվ հիվանդությունների և առողջական խնդիրների բուժման նպատակով, ինչպիսիք են՝ սնկային ինֆեկցիաները, տենդը, ակնեն, ալերգիան, մարսողական համակարգի խնդիրները, արթրիտը, կանդիդա տեսակի սունկը, տարբեր ցավերը, գլխացավերը, երիկամների մաքրումը, խոլեստերինի բարձր մակարդակը, գորտնուկները: Այն նաև լավ միջոց է ավելորդ քաշից ազատվելու համար:

Ներկայացնում ենք ակնեի խնդիրները, և թե ինչպես կարելի է ազատվել դրանցից՝ օգտագործելով խնձորի քացախը: Այս բաղադրատոմսը կփոխարինի բոլոր այն կոսմետիկ միջոցներին, որոնք դուք օգտագործել եք մինչ այս, և այն հրաշալի կերպով կմաքրի ակնեն:

Բաղադրատոմսը

  • Կես բաժակ խնձորի քացախ
  • 1 ճ/գ մեղր
  • 1 բաժակ երիցուկի (ромашка) թեյ

Պատրաստման եղանակը

Խառնեք բոլոր բաղադրիչները մինչև համասեռ զանգված ստանալը: Թողեք՝ ստացված խառնուրդը մի քանի րոպե մնա՝ մինչև դեմքին քսելը: Այնուհետև բամբակի միջոցով խառնուրդը տարածեք դեմքին: Առավել լավ արդյունքի հասնելու համար խառնուրդն օգտագործեք քնելուց առաջ: Այս խառնուրդը կանոնավոր օգտագործելու դեպքում ընդմիշտ հրաժեշտ կտաք ակնեին:

Ի հավելումն՝ ձեզ ենք ներկայացնում մեկ այլ հրաշալի բաղադրատոմս, որը կօգնի վերացնել ակնեն:

Բաղադրատոմսը

  • Կես բաժակ խնձորի քացախ
  • ասպիրին

Պատրաստման եղանակը

Մանրացրեք ասպիրինը մինչև փոշիանման զանգված ստանալը: Այն լուծեք քացախի մեջ և նախորդ խառնուրդի պես տարածեք դեմքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել