Իրանական Khordad-15 նոր ժամանակակից ՀՕՊ համակարգը կիրակի, հունիսի 9-ին, ներկայացրել է Իրանի պաշտպանության նախարարության բրիգադի գեներալ Ամիր Խաթամին:

Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքսը», հղում անելով երկրի լրատվամիջոցներին, նոր համակարգը կարող է 150 կիլոմետր շառավղով և 120 կմ հեռավորության վրա միաժամանակ 6 տարբեր թիրախներ հայտնաբերել, ներառյալ ռազմական ինքնաթիռները և անօդաչու սարքերը: Այն թիրախները կխոցի Sayyad-3 հրթիռներով:

Նախարարի խոսքերով, համակարգը նախատեսված է մինչև 27 կիլոմետր բարձրության վրա և 75 կիլոմետր շառավղում թշնամու օբյեկտների ոչնչացման համար: Բացի այդ, դրանք կարող են հայտնաբերել անտեսանելի թիրախները 85 կմ շառավղում և ոչնչացնել 45 կմ հեռավորության վրա:

Khordad-15 համակարգը շատ ճկուն է. այն հնարավոր է թեքել հինգ րոպեի ընթացքում, հավելել է Խաթամին:

Անցած տարեվերջին իրանական ձեռնարկությունները սկսել են Kowsar չորրորդ սերնդի ռեակտիվ կործանիչների արտադրությունը: Ինքնաթիռն ամբողջովին նախագծված է Իրանում և հագեցած է բալիստիկ համակարգիչով և բազմաֆունկցիոնալ ռադարով: Kowsar-ը նախագծված է բանակային ստորաբաժանումներին աջակցելու նպատակով՝ կարճաժամկետ թռիչքների ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել