#1 Առողջ կամակորություն: Պնդում եք ձեր դիրքորոշումը, եթե 100 տոկոսով վստահ եք, որ իրավացի եք: Համառություն եք դրսևորում միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Կարողանում եք խելամիտ փաստարկներ ներկայացնել:

#2 Տրամադրության մարդ եք: Այս կամ այն իրավիճակի հետ ձեր համաձայնությունը կամ անհամաձայնությունը կախված են ձեր վիճակից: Եթե ինչ-որ պահի համաձայն եք առաջարկի հետ, հաջորդ վայրկյանին կարող եք կտրականապես հրաժարվել դրանից: Ավելի շատ հիմնվում եք էմոցիաների, ոչ թե սառը հաշվարկի վրա:

#3 Կամակոր չեք: Հանգիստ մարդ եք, ով չի սիրում վեճեր և ցանկություն չունի որևէ բան ապացուցելու: Ձեզ համար ավելի հեշտ է համաձայնել, քան բացատրել՝ ինչու եք դեմ: Սովորաբար բարձրաձայնում եք ձեր տեսակետը, բայց ձեզ դուր չի գալիս պնդել այն:

#4 Չափազանց կամակոր եք: Վիճարկում եք գրեթե յուրաքանչյուր կարծիք: Ցանկացած առաջարկի համար ծանրակշիռ փաստարկներ են անհրաժեշտ: Շատերին դուր չի գալիս ձեր համառությունը, բայց այդ հատկության շնորհիվ ձեզ հաջողվել է խուսափել շատ տհաճ իրավիճակներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել