Hraparak.am-ը գրում է.

Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ այսօր վաղ առավոտյան՝ ժամը 6-ին մոտ Գառնիում հարձակման է ենթարկվել Ադեկվադների անդամներից մեկը՝ Ազատ Ադամյանը։ Նախ անհայտ անձը, մեր տեղեկություններով քրեական հեղինակություն, հարձակվել է նրա մեքենայի վրա՝ ջարդել, ապա բարձրացել նրա տուն և փորձել է ջարդել տան դուռը։ Մեծ թվով մարդիկ են հավաքվել։ Մենք փորձեցինք մանրամասներ իմանալ Ազատ Ադամյանից, մեր աղբյուրը նշեց, որ հարձակվողը զենք է հանել:  Սակայն, նա չցանկացավ այս թեմայով որևէ բան ասել: «Ես մեկնաբանություն չունեմ էդ առիթով»,-ասաց նա:

Հարցին՝ ոստիկանությունը չի՞ միջամտել, Ադամյանն ասաց. «Հայաստանի Հանրապետությունում իրավապահ համակարգ չկա, դա արդեն ակներև է»:

Այսինքն՝ ոչ ինքն է դիմել, ոչ էլ ոստիկանությո՞ւնն է միջամտել, Ադամյանը դարձյալ նույնը կրկնեց, որ մեկնաբանություն չունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել