Ինչքանով այսօր հետևել եմ լրահոսին, նաև ֆեյսբուքյան պատիս հայտնված իրադարձություններին, մեծ մասը Ադեկվադի միջոցառումների հետ էին կապված: Նաև տեսա, որ ադեկվադները հացի սեղանի շուրջ քննարկում են ազգային-պետական հիմնահարցեր: Սիրուն էր, լավն էր, բովանդակալից էր... 
Իսկ հիմա հետևում եմ բերման ենթարկելու տեղեկատվությանը: Պարզվում է, մարդկանց կարելի է բերման ենթարկել սև շորեր կրելու համար, ազգային հարցեր քննարկելու համար, ինչու ոչ՝ աղուհացով սեղան նստելու ու քաղաքում զբոսնելու համար: Ադեկվադի տղաներին ճանաչում եմ, վախեցողն ու ընկճվողը չեն, բայց սա ազգային-պետական մասշտաբի խայտառակություն է, ուրիշ ոչինչ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել