Մեծ Բրիտանիայի շրջակա միջավայրի, պարենամթերքի և գյուղատնտեսության զարգացման նախարար, երկրի վարչապետի պաշտոնի հավակնորդ Մայքլ Հոուվը խոստովանել է, որ երիտասարդ տարիքում թմրանյութեր է օգտագործել։ Այս մասին նա ասել է Daily Mail-ի հետ հարցազրույցում։

«Ես մի քանի անգամ որոշ բարձրաշխարհիկ միջոցառումների ժամանակ, որոնք ավելի քան 20 տարի առաջ են տեղի ունեցել, թմրանյութեր եմ գործածել։ Այդ ժամանակ ես երիտասարդ լրագրող էի։ Դա սխալ էր։ Ես հետ եմ նայում և հասկանում, որ լավ կլիներ, եթե նման բան չանեի»,- ընդգծել է Հոուվը։

Պարբերականը հստակեցրել է, որ քաղաքական գործիչը կոկաին է օգտագործել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել