Aysor.am-ը գրում է.

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը, որի լիազորությունները դադարեցված են, հայտարարություն է տարածել, որում նշվում է հետևյալը.

«Ինչպես գիտեք ոչ վաղ անցյալում էթիկայի հանձնաժողովի կայացրած որոշումը բողոքարկել էի վարչական դատարանում՝ այն համարելով ոչ իրավաչափ։ Մի քանի օրից դատարանը քննելու է իմ բողոքը և պարզի արդյոք կարող էր Էթիկայի հանձնաժողովը նման որոշում կայացնել, թե ոչ։

Շաբաթներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով մեկնարկեց դատական իշխանության նկատմամբ անվստահության հայտնումը և բարեփոխումների գործընթացի սկիզբը, որից հետո հանրային լուրջ քննարկման առարկա դարձավ ինչպես անցումային արդարդատության, այնպես էլ նրա մաս կազմող վեթինգի գործընթացը։

Համոզմունքս այս օրերին ավելի ամրապնդվեց. ՀՀ-ում արդարադատություն իրականացնող մարմինը հեռու է իր առաքելության իրականացումից, այն հիմնովին պետք է փոխվի և դառնա անկախ դատական համակարգ, որը կկայացնի միմիայն իրավական ու օրինական վճիռներ ու որոշումներ։

Ինքս չեմ մասնակցելու այս գործով դատական գործընթացին. հերթական անգամ հայտնում եմ անվստահությունս, իսկ պատասխանս էթիկայի հանձնաժողովին ներկայացնում եմ հրապարակավ, որին կարող եք ծանոթանալ ստորև։

Սիրում եմ բոլորիդ։

«Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի (այսուհետ՝ նաև Պատասխանող) կողմից հայցադիմումի պատասխանում ներկայացված փաստարկների առնչությամբ հայտնում եմ հետևյալը.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել