Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ, որում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով բրիտանացի բարեկամ ժողովրդին խաղաղություն և հետագա առաջընթաց։

Ուրախ եմ արձանագրել, որ սերտ պատմական կապերի վրա խարսխված մեր հարաբերություններն այսօր զարգանում են բարեկամության և փոխադարձ հար­գանքի մթնոլորտում: Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Թագավո­րու­թյան հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում փոխ­գոր­ծակ­ցության ընդլայնումը: Վստահորեն կարող եմ ասել, որ առկա են բոլոր անհրա­ժեշտ նախադրյալները հայ-բրիտանական փոխշահավետ համագոր­ծակ­ցու­թյունը որա­կապես նոր մակարդակի բարձրացնելու և արդյունավետ ծրագրերով համալրելու համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել