«Նախօրեին տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկօրյա այցը Սանկտ Պետերբուրգ, որտեղ նա հանդիպեց Վլադիմիր Պուտինի հետ: «Փաստ» թերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Փաշինյանի այցի բուն նպատակների մասին:

Պարզվում է, որ Պետերբուրգում Փաշինյանը տարբեր կառույցների ու պաշտոնյաների հետ քննարկել է նոր վարկային համաձայնագիր ստորագրելու հարցը, և, ըստ ամենայնի, առաջիկայում դրա մասին արդեն կսկսեն հայաստանյան օրակարգում թեզեր շրջանառվել:

Արդեն հայտնի է, որ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է նաև հայ-ռուսական գազային պայմանագրով տրամադրվող գազի սակագնի հարցը: Սակայն, մոսկովյան մեր աղբյուրի փոխանցմամբ, դարձյալ որոշակիություն չի եղել՝ թեման թողնելով աշնանը Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել