Կանաչ սոխը մեր սիրելի խոտաբույսերից է։ Այն մեզ համար գտնված դեղամիջոց է և ունի առողջարար հատկություններ, բայց կխոսենք նաև կանաչ սոխի հակացուցումների մասին։

Սոխի մեջ առկա բաղադրիչներից շատերը նպաստում են օրգանիզմի դանդաղ ծերանալուն և պիրկ մաշկ ունենալուն, բարենպաստ ազդեցություն է թողնում նույնիսկ ցրտահարված մաշկի վրա:

Կանաչ սոխն ամրացնում է սրտի մկանը և անոթների պատերը, նաև կա կարծիք, որ «վատ» խոլեստերինը կուտակվում է անոթների բորբոքված, վնասված հատվածներում։ 

Մարդու օրգանիզմին A վիտամին է հարկավոր ռոդոպսինի գոյացման համար, որը տեսողական պիգմենտ է, հնարավորություն է տալիս աչքի ցանցաթաղանթի ընկալիչներին արձագանքելու լույսին: Եթե A վիտամինի անբավարարություն է առաջանում, որպես հետևանք զարգանում են հավկուրություն ու տեսողական այլ խանգարումներ՝ ներառյալ աչքի եղջրաթաղանթի խոց:

Հակացուցումները

Այն հակացուցված է լյարդի, երիկամների և ստամոքս-աղիների խնդիրներ ունեցողներին։ Հետևյալ խնդիրներ ունեցողները պետք է խորհրդակցեն և բժշկի թույլտվությամբ կանաչ սոխ ուտեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել