Գիտնականների միջազգային խումբը Սիբիրի հյուսիս-արևլքում հայտնաբերել է երկու  մանկական կաթնատամ, որոնք պատկանել են սառցե դարաշրջանում ապրած մարդկանց։

Մնացորդները հայտնաբերվել են Յանա գետի մոտակայքում գտնվող հնագիտական հուշարձանի ուսումնասիրության ժամանակ, որը պարունակում է նաև ավելի քան 2,5 հազար այլ արտեֆակտներ՝ պատրաստված կենդանիների ոսկորներից, ինչպես նաև քարե գործիքներ և մարդկային այլ հետքեր։ Մասնագետներն ուսումնասիրել են ատամների ԴՆԹ-ն, որոնց տարիքը գնահատվում է մոտ 31 հազար տարի։ Պարզվել է, որ Սիբիրի հին բնակիչները գենետիկորեն կապված են եղել եվրոպացիների և բնիկ ամերիկացիների հետ և այստեղ են տեղափոխվել Արևմտյան Եվրասիայից։

Գիտնականները կարծում են, որ մարդկանց այս խումբը առաջացել է ասիացիների և եվրոպացիների բաժանման հետ միաժամանակ։ Նրանք արագորեն հարմարվել են դաժան պայմաններին։ Այս բնակավայրում մարդկանց քանակը հասել է 40-ի, իսկ ընդհանուր պոպուլյացիան՝ մոտ 500-ի։ Նրանց մոտ, ի տաբրերություն այդ ժամանակ անհետացող նեանդերթալցիների, ընդունված չեն եղել մոտ հարազատական խաչասերումները։

Սիբիրի հին բնակիչներն ամբողջացրել են ժամանակակից մարդկանց գենետիկ կերպարի խճանկարը, որոնք բնակություն են հաստատել Եվրասիայի հյուսիսային հատվածում և Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում։ Գիտնականները նշում են, որ նրանք համարվում են բնիկ ամերիկացիների առաջացման պատմության «պակասող օղակը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել