Tert.am-ը գրում է.

Բռնության կոչերին և անիշխանության շարունակաբար իմիտացիա ստեղծելու միտումով արվող հայտարարություններին և գործողություններին պետք է վերջ տալ օրենքի ամբողջ ուժով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով Tert.am-ի հարցին, թե կառավարության նիստի ժամանակ ինչ սևազգեստ խմբերի մասին էր խոսում վարչապետը, օպերատիվ ինչ տվյալներ ունեն։

«Այդպիսի խմբերը, անհատները փորձում են քաոս առաջացնել»,- հավելեց ԱԺ նախագահը: Միրզոյանն անուններ չհնչեցրեց, միայն ասաց, որ այն, որ շեշտվել է սևազգեստների խմբեր, հիմնված է եղել կոնկրետ օպերատիվ տեղեկատվության վրա։

Tert.am-ի հարցին՝ արդյո՞ք վարչապետը երբ խոսում է ասֆլատին փռելու մասին, բռնության կոչ չէ և նաև մյուսներին օրինակ չէ, Արարատ Միրզոյանն ասաց․ «Կա պետության ուժ կիրառելու իրավունք: Պետությունը կարող է օրենքով սահմանված դեպքերում…եթե հանցագործ պետք է վնասազերծես, որը մի բան էլ այդ պահին դիմադրություն է ցույց տալիս, պետք է փռել ասֆալտին, պետք է պատերով տալ: Ոնց ուզում եք՝ մեկնաբանեք: Ոչ մեկը չփորձի բանդաներ ստեղծել, պետությունն իրավասու է սահմանված ձևով այդ բանդաների ստեղծումը կանխարգելել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել