Panorama.am-ը գրում է.

Հարցազրույց Սարգիս Գրիգորյանի հետ (GPartners իրավաբանական գրասենյակ)

- Այ, Դուք պնդում եք, թե  Նիկոլ Փաշինյանն այլևս չունի «զոհի» կարգավիճակ: Մանրամասնեք խնդրեմ, ի՞ նչ նկատի ունեք այդ ասելով։

- Տեսեք, 2010 թվականին Ն. Փաշինյանը գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` պնդելով, որ իր կալանավորումը մարտի 1-ի դեպքերի առնչությամբ եղել է անօրինական (ի թիվս Կոնվենցիայի այլ հոդվածների խախտման), և քրեական հետապնդումը քաղաքական դրդապատճառներ է ունեցել։

Կոնվենցիայով ամրագրված է, որ դիմողը պետք է ունենա «զոհ»-ի կարգավիճակ։

Նշված կարգավիճակի բացակայությունը հիմք է, որ գանգատը ճանաչվի անընդունելի Դատարանի կողմից կամ եթե դիմողը կորցրել է այդ «զոհ»-ի կարգավիճակը դատավարության ընթացքում. Դատարանը կարող է որոշել գանգատը հանել գործերի ցուցակից։

Այսպիսով, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության վարչապետ` Ն. Փաշինյանը բազմիցս հայտնել է իր պաշտոնական դիրքորոշումները մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ` տալով նույնիսկ հստակ գնահատականներ: Ավելին` վարչապետ Փաշինյանը կարող է նաև  օգտվել ներպետական պաշտպանության միջոցներից: Հետևաբար սկսած 2018 թվականի մայիսից` Ն. Փաշինյանը կորցրել է իր` «զոհ» լինելու կարգավիճակը։

Կարծում եմ` Կոնվենցիայի 37-րդ հոդվածի համաձայն` Ն. Փաշինյանը գանգատը պետք է հանել Ստրասբուրգի դատարանի գործերի ցուցակից`իր նախաձեռնությամբ կամ Դատարանի կողմից հիմք ընդունած որևէ այլ պատճառով գանգատի քննությունը շարունակելն արդարացված չլինելու հիմքով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել