Panorama.am-ը գրում է.

«Հայոց լեզու»  առարկայի կենտրոնացված քննություն հանձնել է 31021 աշակերտ, որոնցից 1686-ը անբավարար գնահատական է ստացել: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանից։

Նա հայտնեց, որ 19-20 միավոր ստացել է 152 աշակերտ, իսկ միջին միավորը արձանագրվել է 12,16։ Միջին միավորը Երևանում կազմել է 12,9, իսկ միջինից ամենաբարձրը եղել է Սյունիքի մարզում՝ 12,52, ամենացածրը՝ Արարատի մարզում՝ 11,25:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել