168.am-ը գրում է.

ԱՄՆ-ը կարող է Չինաստանից ապրանքների մաքսերը բարձրացնել եւս 300 միլիարդ դոլարով: Հունիսի 6-ին այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Իռլանդիա կատարած այցի ընթացքում։

«Չինաստանի հետ մեր բանակցությունների ընթացքում հետաքրքրական շատ բաներ են տեղի ունենում: Ես կարող եմ (մաքսերը) բարձրացնել եւս 300 միլիարդ դոլարով, եւ ես դա կանեմ հարմար ժամանակ»,- մեջբերում է Reuters գործակալությունը Թրամփի խոսքը, որն ըստ որում հավելել է, որ, իր կարծիքով՝ «Չինաստանը ցանկանում է գործարք կնքել, իսկ Մեքսիկան շատ ուժգին ցանկանում է համաձայնության հասնել»:

Միացյալ Նահանգների ղեկավարը բազմիցս դժգոհություն է հայտնել վիթխարի պակասուրդից ՉԺՀ-ի հետ առեւտրի բնագավառում: Մայիսի 10-ից հերթական անգամ բարձրացվել են չինական ապրանքների նկատմամբ ամերիկյան մաքսերը՝ 10 տոկոսից մինչեւ 25 տոկոս՝ 200 միլիարդ դոլար գումարի: Թրամփը նաեւ հանձնարարել է սկսել ՉԺՀ-ից արտադրանքի մաքսերի բարձրաման գործընթաց՝ եւս 300 միլիարդ դոլարով:

Ի պատասխան Չինաստանի իշխանությունները մայիսի 13-ին հայտարարել են, որ 2019 թվականի հունիսի 1-ից պատասխան մաքսեր կսահմանեն ԱՄՆ-ից ավելի քան 5000 ապրանքների նկատամամբ՝ 60 միլիարդ դոլար ընդհանուր գումարով, հաղորդել է ՏԱՍՍ-ը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել