ԱՄՆ Օհայո նահանգից բժիշկ Ուիլյամ Հյուզելին 25 մարդու սպանության մեղադրանք է առաջադրվել ցավազրկողների՝ չափաբաժինը կանխամտածված բարձրացնելու միջոցով, փոխանցում է Associated Press-ը։

Գործակալության տվյալներով՝ սպանությունների մի մասը Հյուզելի հանձնարարությամբ գործել են այլ բժիշկներ, սակայն նրանց պատասխանատվության չեն ենթարկել։

Նշվում է, որ հիվանդները մահացել են 2015-2018-ին։ Նրանցից շատերը թոքերի օդափոխման արհեստական համակարգից են օգտվել և պալիատիվ օգնություն ստացել։

Հյուզելն իրեն մեղավոր չի ճանաչել։ Նրա խոսքով՝ ինքը «միայն ցանկացել է հոգ տանել մահացող հիվանդների հարմարավետության մասին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել