Ամերիկացի դերասան Բրեդ Փիթը Վենետիկում զբոսնել է խորհրդավոր անծանոթուհու հետ, հաղորդում է Daily Mail-ը:

Շատ լրագրողներ կարողացել են լուսանկարել դերասանին իտալուհու հետ զբոսանքի ժամանակ, ինչպես նաև Վենետիկում կայացած Biennale Art Exibition արվեստների փառատոնում:

Ըստ ականատեսների` ցուցահանդեսի ժամանակ Փիթը մշտապես գտնվել է իտալուհու կողքին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Անջելինա Ջոլին հաշտվել է Բրեդ Փիթի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել