Աշխարհում ամենահայտնի YouTube տեսահոսթինգը հայտարարել է շովինիստական նյութեր պարունակող տեսանյութերի դեմ պայքարի աշխատանքների ընդլայնման մասին:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», ընկերությունը դեռևս 2017-ին մի շարք սահմանափակումներ է մտցրել նման կոնտենտ ունեցող տեսահոլովակների նկատմամբ:

«Այսօր (հունիսի 5-ին) մենք նոր քայլ ենք ձեռնարկում` արգելելով տեսանյութերը, որտեղ որևէ խմբի գերազանցություն է ենթադրվում` հիմնված այնպիսի հատկանիշների վրա, ինչպիսիք են տարիքը, սեռը, ռասան, կրոնական պատկանելությունը»:

Փետրվարին լրատվամիջոցները հաղորդել են, որ Facebook սոցցանցը որոշել է լիովին հրաժարվել հավելվածներից, որոնք թույլ են տալիս հետևել գաջեթների օգտատերերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել