Armenpress.am-ը գրում է.

ՀՀ Գլխավոր դատախազությունը ստացել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝  փաստաբանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ  հաղորդումը և ուղարկել Հատուկ քննչական ծառայություն նյութեր նախապատրաստելու: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Դատախազությունը հանցագործության մասին հաղորդումը ստացել է և ուղարկել ՀՔԾ»,- ասաց Խաչատրյանը:

Փաստաբան Լևոն Բաղդասարյանը  հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել այն հիմքով, որ պաշտպանական կողմին հունիսի 4-ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը թույլ չի տվել տեսակցել իրենց պաշտպանյալին, ընդ որում՝ առանց որևէ պատճառաբանության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել